capture-204

Կբացառվի ժանգոտված կամ վնասված գովազդային վահանակների առկայությունը ՀՀ պետական ավտոմոբիլային ճանապարհներին

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ կհստակեցվեն ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պատշաճ տեսքն ապահովելու ուղղությամբ գովազդակիր կազմակերպության պարտականությունները։

«Գործադիրը լրացում է կատարել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգում: Արդյունքում՝ ակնկալվում է հստակեցնել և խմբավորել ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պատշաճ տեսքն ապահովելու ուղղությամբ գովազդակիր կազմակերպության պարտականությունները և կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում բացառել ոչ պատշաճ տեսքի, ժանգոտված կամ վնասված գովազդային վահանակների կամ պաստառների առկայությունը ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին: Գովազդային վահանակների պահպանումը և անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով առաջարկվում է կարգը լրացնել վարչաիրավական բնույթի և բովանդակության իրավահարաբերություններով: Մասնավորապես՝ գովազդի (գովազդային վահանակի) տեխնիկական վիճակի և հուսալիության համալիր իրականացվող պարբերական միջոցառումների և նրա պատշաճ արտաքին տեսքի ապահովմանը վերաբերող այլ գործողությունների կատարման պարտավորություններով և սահմանել տվյալ պարտավորությունների կատարման տրամաբանական ժամկետներ, ինչպես նաև՝ հստակեցնել սույն պարտավորությունների կատարման հստակ ժամկետներ և գովազդակիր կազմակերպության կողմից սույն պարտավորությունների չկատարման որոշակի հետևանքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն