Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլը։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեն։
Ծրագիրն ուղղված է ՀՀ ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացմանն ու բարեփոխմանը։
ՀՀ կառավարությունը ներգրավում է շուրջ 70 մլն եվրո վարկ ոռոգման և խմելու ջրամատակարարման ծառայությունների որակը բարելավելու նպատակով։