Աննա Հակոբյանի եւ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է. Հակոբյանը հեռանում է կառավարական առանձնատնից

Աննա Հակոբյանը հայտարարել է, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Ավելի վաղ նա գրել էր, որ իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ քաղաքացիական ամուսնությունը ավարտվել է։ Որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանել էին որպես ամուսնության պաշտոնական գրանցում, մինչդեռ այսօր Հակոբյանը հերքում է այդ մեկնաբանությունը՝ նշելով, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը ավարտվում է, քանի որ իրենց միջեւ այլ ամուսնություն չկա։

Հակոբյանը հայտնել է, որ պետությանն է հանձնում իր բոլոր այն թանկարժեք իրերը՝ զարդեր, հագուստ, որոնք եղել են արարողակարգային նվերներ։ Նա ասել է, որ ապրելու է վարձակալած բնակարանում, չունի մեքենա, չի ունենալու պետական պահպանություն։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» հիմնադրի տնօրենի պաշտոնին՝ Հակոբյանը նշել է, որ իհարկե կցանկանար աշխատել, բայց այդ որոշումը միայն իրենից չէ կախված։

Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Աննա Հակոբյանի որոշմանը հարգանքով է վերաբերվում.

«Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։

Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն