Պակիստանը հայտարարում է Աֆղանստանի հետ պատերազմի մասին

Այս գիշեր Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանի մի շարք քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլին:

Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ամիսներ տևող զինված բախումներից հետո երկու հարևան երկրների միջև լարվածությունը սրվել է՝ հասնելով «ուղիղ պատերազմի»:

«Մեր համբերության բաժակը լցվել է: Այժմ սա բաց պատերազմ է: Այժմ կլինեն վճռական գործողություններ»,- գրել է նախարարը:
Երկրի տեղեկատվության նախարարը հաստատել է, որ Պակիստանի բանակի օդային հարվածների թիրախ են դարձել Քաբուլը, ինչպես նաև Պակտիա և Քանդահար նահանգները:

Նախորդ շաբաթ Պակիստանը մի քանի օդային հարված էր հասցրել Աֆղանստանին, ինչի հետևանքով, թալիբների պնդմամբ, ամենաքիչը 18 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Իսլամաբադը մինչդեռ հայտարարել է, որ հարվածների թիրախը եղել են երկու երկրների ահմանի մոտ գտնվող ենթադրյալ զինյալների ճամբարները:

Ավելի վաղ՝ փետրվարի 26-ին «Թալիբանը» հայտարարել էր, որ Աֆղանստանի ԶՈՒ-ն հարձակում է իրականացրել Պակիստանի ուղղությամբ: Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ դրանք ուղղված են Պակիստանի անցակետերին, որոնցից 15-ը արդեն գրավված են:

Աֆղանստանը հայտարարել է, որ այս գործողությունը պատասխան է Նանգարհար և Պակտիկա նահանգտներին կիրակի գիշերը Պակիստանի հասցրած օդային հարվածներին:

Աֆղանստանում ՄԱԿ առաքելության տվյալներով՝ 13 խաղաղ բնակիչ է զոհվել, աֆղանական իշխանությունը հայտարարում է 18 զոհի մասին:

Պակիստանի իշխանությունները մեղադրում են Թալիբանին, որ վերջինս չի խոչընդոտում զինյալների և ահաբեկիչների մուտքը իրենց երկիր, թալիբները հերքում են այս մեղադրանքները:

Լուսանկարը՝ Թալիբանի անվտանգության աշխատակիցները Աֆղանստանի և Պակիստանի միջև գտնվող սահմանային անցակետի մոտ/AFP

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն