Պայթյուն Ղազախստանի սրճարաններից մեկում. մահացածների թվում նա անչափահաս կա | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ղազախստանի Ակմոլայի մարզի Շչուչինսկ քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 7 մարդ է մահացել, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը:

«Ինչպես հայտնում են փրկարարները, պայթյունը տեղի է ունեցել հինգհարկանի շենքին կից սրճարանում, ինչից հետո հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է: Հրշեջներն այրվող շենքից դուրս են բերել 8 գազաբալոն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, տեղական իշխանությունների տվյալներով, տուժել է 26 մարդ: Շրջանային հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ, որոնցից հինգին ավելի ուշ ռեանիմոբիլներով տեղափոխել են Կոկշետաու քաղաքի հիվանդանոց: Եվս վեց մարդ կմնա ամբուլատոր հսկողության տակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն