Հակակոռուպցիոնում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն առնչվող վարույթ չկա | factor.am

factor.am Առավոտյան վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնեց, որ բաժանվում է Նիկոլ Փաշինյանից։ Տեսանյութում Հակոբյանն ասում է, որ ցանկություն ունի աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։

«Կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը, թերևս, բավարար չէ սրա համար։ Եվ բացի այդ, դատելով երեկվա Հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողների միջև տեղի ունեցած հարցուպատասխանից, չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն»,- ասում է Աննա Հակոբյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը փետրվարի 24-ին ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ ուսումնասիրվում է այդ թվում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը։

Հակակոռոպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ կոմիտեում «Իմ քայլը» հիմանդրամին առնչվող քրեական վարույթ չկա, բայց վերահաստատեց, որ ուսումնասիրվում է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հիմնադրամը հայտարարեց անգլերենի սկսնակ մակարդակի ուսուցման անվճար դասընթացների մասին։ Լրագրողները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահից հետաքրքրվել էին՝ արդյոք անվճար դասընթացների մասին հայտարարելով՝ չի խախտվել քրեորեն պատժելի արարք համարվող բարեգործության արգելքը, ինչին ի պատասխան, Կոմիտեի նախագահն ասել էր, որ կոնկրետ նշված դեպքով Հակակոռուպցիոն կոմիտեում հաղորդում չկա այս պահին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն