«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միավորելով իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը։
«Հուշագրով կողմերը հայտարարեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։