factor.am Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը համաձայնության են եկել տեղական հրադադարի շուրջ՝ Զապորոժիեի ատոմակայանը սնուցող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը վերականգնելու համար։
Այս մասին հաղորդում է ՌԲկ-Ուկրաինան՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության X-ի պաշտոնական էջում արված գրառմանը։
«ՄԱԳԱՏԷ-ի միջնորդությամբ կնքված ևս մեկ տեղայնացված հրադադար ուժի մեջ է մտել, որը թույլ է տալիս վերականգնել Զապորոժիեի Ատոմակայան 330 կՎ լարման պահուստային էլեկտրամատակարարումը», – հաղորդել է ՄԱԳԱՏԷ-ն։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նաև հայտնել է, որ վերանորոգման աշխատանքների իրականացման տարածքում շարունակվում են ականազերծման աշխատանքները, որոնք պետք է ապահովեն վերանորոգման խմբերի անվտանգ մուտքը։