«ԱՌԱՋ» արժանապատվության շարժումը, իր կազմում գործող «Զարկերակ» Համազգային-Երիտասարդական նախաձեռնությունը և «Հանուն Արմավիրի» երիտասարդական նախաձեռնությունը միանում են «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում են «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունից։
««Այս որոշումը բխում է ՀՀ-ում խորքային և իրական քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունից, անվտանգային խնդիրների միասնական ճակատով լուծման կարևորությունից, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և արժանապատիվ պետական կառավարման ձևավորման շուրջ առկա միասնական տեսլականից։
Այս միավորումը կարևոր քայլ է քաղաքական և արժեքային համախմբման ձևավորման ճանապարհին՝ նպատակ ունենալով վերականգնել հանրային վստահությունը, իրապես լսելի դարձնել քաղաքացիների ձայնը և խթանել քաղաքական գործընթացների բովանդակային փոփոխությունը։
Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն լայն համախմբման և պատասխանատու քաղաքական գործունեությանմիջոցով»,- նշված է համատեղ հայտարարության տեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով «ՀայաՔվեն» միացել է «Միասնության թևերին»։