Պակիստանն ու Աֆղանստանը ռազմական գործողություններից հետո հայտնում են զոհերի մասին

Պակիստանը հայտարարել է, որ ռազմական գործողությունը Աֆղանստանում շարունակվում է: Աֆղանստանի բանակն էլ նշել է, որ հետագա հարձակումների դեպքում Պակիստանը «ավելի ուժեղ և վճռական պատասխան» կստանա։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Աֆղանստանում «Թալիբան» շարժման կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ երկիրը ցանկանում է երկխոսել Պակիստանի հետ․ «Աֆղանստանը միշտ փորձել է խնդիրները լուծել երկխոսության միջոցով, հիմա նույնպես ցանկանում ենք լուծել հարցը երկխոսությամբ»։

Պակիստանը հայտարարում է, որ գործողության հետևանքով զոհվել է 274 թալիբ մարտիկ, վիրավորվել 400-ը։ Աֆղանստանն էլ հայտնել է, որ 55 պակիստանցի զինվորի զոհվելու մասին։ Կողմերը հայտնել են նաև իրենց կորուստների մասին․ Պակիստանը հայտնել է իր 12 զինվորի զոհվելու մասին, իսկ Աֆղանստանը՝ 8։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանը հայտարարել էր Աֆղանստանի հետ պատերազմի մասին՝ օդային հարվածներ է հասցնելով Աֆղանստանի մի շարք քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն