Հայաստանի Հանրապետության Բանակի հիմնադրման 34-րդ տարեդարձի կապակցությամբ Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն։
ԱԱյս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայում հավատարմագրված դիվանագետներ, ռազմական կցորդներ և Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։
Ներկաներին ողջունել է ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը՝ ներկայացնելով լեգիտիմության, փոխկապակցվածության, կանխատեսելիության և խաղաղության դերը՝ իբրև պետության անվտանգության ապահովվման շարակարգեր։
Նշվում է, որ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը և դրական զարգացումները։ Վիկտոր Ենգիբարյանը նաև կարևորել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի միջև ստորագրված ՀՀ և ԳԴՀ միջև ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիրը։
Դեսպան Ենգիբարյանը Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շարունակական ջանքերին աջակցելու համար։
Բացի այդ, հաղորդվում է, որ ընդունելության ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Բարսեղյանը՝ ներկայացնելով ՀՀ զինված ուժերի բարեփոխումների գործընթացը։