Ադրբեջանում 1 ժամվա ընթացքում 2 երկրաշարժ է գրանցվել | armenpress.am

armenpress.am Ադրբեջանի Շեմախի շրջանում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի ​​սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյին։

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 15:52-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է մինչև 5 մագնիտուդ, իսկ մոտակա տարածքներում գրանցվել է մոտ 3-4 մագնիտուդով ցնցում։

Տեղական ժամանակով ժամը 16։05-ին գրանցվել է նաև երկրորդ երկրաշարժը՝ 3,3 մագնիտուդով։

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն