ՆԳՆ-ը չի աջակցում ֆիլմարտադրական նախագծերին, եթե չունեն դրական եզրակացություն

ՆԳ նախարարի պաշտոնավարումից ի վեր աջակցում ենք միայն այն նախագծերին, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտական դրական եզրակացությունը։
Այս մասին գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՆԳ նախարարի պաշտոնավարումից ի վեր աջակցում ենք միայն այն նախագծերին, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտական դրական եզրակացությունը
Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպություններից ստանում է դիմումներ՝ ֆիլմերի նկարահանումներին աջակցելու համար։
Տեղեկացնում ենք, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պաշտոնավարումից ի վեր որդեգրվել է հստակ քաղաքականություն․ նախարարությունը չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրական մասնագիտական եզրակացությունը։
Խնդրում ենք հետագա դիմումների ներկայացման ընթացքում հաշվի առնել այս հանգամանքը և ընդունել այն որպես նախարարության պաշտոնական դիրքորոշում։
Տեղեկացնում ենք նաև, որ կան տարբեր հարթակներում ցուցադրվող սերիալներ, որոնք  նկարահանվել են մինչև ՆԳ նախարարության կողմից ներկայումս իրականացվող քաղաքականությունը։
Խնդրում ենք դրանք որևէ կերպ չնույնացնել կամ չկապել նախարարության մոտեցումների և գործելակերպի հետ»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն