armenpress.am Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Իրան այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորինս արագ հեռանալ։
Այս մասին հայտնում է The Global Times թերթը։
«Հաշվի առնելով Իրանում անվտանգությամբ պայմանավորված առկա իրավիճակը՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Իրանում Չինաստանի դեսպանատունը և հյուպատոսությունները իրենց քաղաքացիներին հիշեցնում են Իրան այցելելուց ձեռնպահ մնալ անհրաժեշտության մասին»,- նշում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական գործերի վարչության հայտարարությունը։
Նշվում է, որ Իրանում արդեն գտնվող Չինաստանի քաղաքացիները պետք է ուժեղացնեն անվտանգության նախազգուշական միջոցները և հնարավորինս արագ հեռանան այդ երկրից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում