Ռուսական կողմի հետ քննարկվել են «Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի» և «Երասխ–Նախիջևանի» սահմանների երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է «Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման» և «Երասխ–Նախիջևանի սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության ծրագրերը, ինչպես նաև ավտոմոբիլային և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցությունը՝ պայմանավորվելով շարունակել քննարկումները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։

Անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն