ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը Աֆղանստանին և Պակիստանին երկխոսության կոչ է արել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը  կոչ է արել Աֆղանստանին և Պակիստանին դիմել քաղաքական երկխոսության՝ սահմանային լարվածության սրման ֆոնին։

Նա անհանգստություն է հայտնել սահմանային բռնությունների հետևանքով քաղաքացիական զոհերի թվի աճի մասին և նշել, որ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ։

Այս մասին հաղորդել է կազմակերպության պաշտոնական կայքը։

«Աֆղանստանում միլիոնավոր մարդիկ բախվում են ծայրահեղ աղքատության, մարդասիրական պայմանների վատթարացման և թերսնման աճի։ Փախստականները բռնի կերպով վերադարձվում են՝ չնայած նրանց անվտանգությանը սպառնացող լուրջ ռիսկերին։ Սահմանային բռնությունից քաղաքացիական զոհերի թիվը աճում է»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ մարդու իրավունքները պետք է լինեն Աֆղանստանի հետ բոլոր համագործակցությունների հիմքում՝ ասելով, որ առանց դրանց երկրի համար խաղաղություն, կայունություն կամ ապագա չի կարող լինել։

«Ես կոչ եմ անում նրանց լուծել այս ծանր իրավիճակը և դադարեցնել բնակչության կեսի համակարգված մեկուսացումը»,- եզրափակել է նա

Գերագույն հանձնակատարը X սոցիալական ցանցում նույնպես գրառում է կատարել։

«Դե ֆակտո իշխանությունները ոտնահարում են բոլորի, հատկապես կանանց և աղջիկների իրավունքները՝ խաթարելով երկրի ներկան և ապագան։ Ես կոչ եմ անում նրանց լուծել այս ծանր իրավիճակը և չեղարկել բնակչության կեսի համակարգված մեկուսացումը»,- ասված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն