Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար կատարվել է հոգեհանգստյան կարգ

Կատարվեց հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար:

Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։

Փետրվարի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում՝ Հանգստյան ժամերգության ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի։

Եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն