էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անցկացվող քննարկմանը, որը վարում էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
Քննարկվել են Հայաստանի Շինարարների միության և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի առաջարկները։
Քննարկվեցին շինարարության ոլորտի կայուն զարգացման գործում ՀԷՑ անելիքների շրջանակը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, Քաղշինկոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։