Մի շարք խոշոր ավիաընկերություններ դադարեցնում են թռիչքները Իրան, Իսրայել և այլ երկրներ | azatutyun.am

azatutyun.am Մի շարք ավիաընկերություններ դադարեցնում են թռիչքները դեպի Իրան, Մերձավոր Արևելքի այլ երկրներ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին:

Հունական խոշորագույն ավիափոխադրող Aegean Airlines-ը դադարեցնում է թռիչքները դեպի Թել Ավիվ, Բեյրութ և Էրբիլ և հակառակ ուղղությամբ մինչև մարտի 2-ը:

Air France ավիաընկերությունը փետրվարի 28-ին և մարտի 1-ին չեղարկում Է թռիչքները դեպի Իսրայել:

Ընկերությունը չեղյալ է հայտարարել նաև փետրվարի 28-ին չվերթերը դեպի Բեյրութ, Դուբայ և Էր Ռիադ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ: Air France-ը հայտնել է, որ ավելի ուշ կհայտնի առաջիկա օրերին այդ ուղղություններով թռիչքների իր պլանների մասին:

Չեղարկվել է նաև Քուվեյթ-Երևան թռիչքը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ ռուսական ավիափոխադրողները դադարեցրել են թռիչքները դեպի Իրան և Իսրայել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն