ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան եւ Կատարը Իրանի գործողությունները որակում են որպես «բացահայտ հարձակում» եւ «ինքնիշխանության խախտում»

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկիրը ենթարկվել է «բացահայտ հարձակման՝ իրանական բալիստիկ հրթիռների կիրառմամբ»։

Հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռի բեկորներն ընկել են Աբու Դաբիի բնակելի թաղամասի վրա, ինչի արդյունքում կա մեկ զոհ։

«ԱՄԷ-ն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այս սրացմանը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր տարածքը, քաղաքացիներին և բնակիչներին պաշտպանելու համար»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է «Իրանի բացահայտ ագրեսիան» և լիակատար զորակցություն հայտնել ԱՄԷ-ին, Բահրեյնին, Կատարին, Քուվեյթին և Հորդանանին։

Նախարարությունը նաև զգուշացրել է լուրջ հետևանքների մասին, եթե շարունակվեն «միջազգային իրավունքի նման խախտումները»։

Կատարի պաշտպանության նախարարությունը Իրանի հարվածներն անվանել է իր ինքնիշխանության «բացահայտ խախտում» և հայտարարել, որ իրենց զինված ուժերը հաջողությամբ հետ են մղել հարձակումների երկրորդ ալիքը։

Գերատեսչությունից նշել են, որ Կատարը մշտապես կոչ է արել Իրանի հետ երկխոսության, և որ երկրի վրա հարձակումները «որևէ արդարացումով կամ պատրկվակով ընդունելի չեն», քանի որ այն միշտ հեռու է մնացել տարածաշրջանային հակամարտություններից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն