ԱՄՆ ռազմաբազաների վրա մեր հարվածները պաշտպանական գործողություն են, ասել է Իրանի արտգործնախարարը։
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կապի մեջ է եղել Ծոցի երկրների իր գործընկերների հետ և պարզաբանել, որ Իրանը նրանց վրա հարձակվելու մտադրություն չունի, և որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների դեմ իրականացվող հարվածները պաշտպանական գործողություն են։
«Մենք չէինք կարող պարզապես նստել և դիտել տեղի ունեցողը»,- ասել է նա, փոխանցում է Irna-ն։