factor.am Մոտ 500 մարդ ներխուժել է ԱՄՆ հյուպատոսություն Կարաչիում՝ Պակիստանի հարավում, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել էր Իրանի այաթոլլա Ալի Խամենեին, մարտի 1-ին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։ Գործակալության տվյալներով՝ ակցիային մասնակցել են շիա մուսուլմաններ։
Ոստիկանությունն ու զինվորականները մահակներ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Մոհամմադ Ջավադը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։