Բարձր արտադրողականությամբ ԱԲ սարքավորումները Հայաստանում են․ Հայրապետյան

Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Սա կարևոր քայլ է ՀՀ կառավարության «ԱԲ գործարանների պարտեզ» հայեցակարգի կյանքի կոչման և մեր երկրի՝ հաջորդ սերնդի ԱԲ տվյալների ենթակառուցվածքի ստեղծման ճանապարհին։ Այս սարքավորումների ներմուծումը մեր տեսլականի իրագործումն է և վճռական քայլ՝ ապագայի տեխնոլոգիաների ձևավորման մեջ Հայաստանի տեղը սահմանելու ճանապարհին» ,- գրել է նախարարը։

Մխիթարյանի խոսքով՝ այս փուլը հաջորդում է Գագարինում ԱԲ տվյալների կենտրոն կառուցող Eleveight AI ընկերության ղեկավարության հետ ամիսներ առաջ մեր ունեցած ռազմավարական հանդիպմանը, որի ընթացքում բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքների ընդլայնումը, ինչպես նաև տեխնոլոգիաների հասանելիության ու մատչելիության բարձրացումը սահմանել ենք որպես մեր ազգային առաջնահերթություններից մեկը։

Այս ենթակառուցվածքը կներգրավի տեղական նորարարներին, կհզորացնի մեր հաշվարկային կարողությունները և կխթանի թվային փոխակերպումը թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն