Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում | 1lurer.am

1lurer.am Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայում գտնվող «Լիբերթի» բանկի գլխավոր գրասենյակում հրդեհ է բռնկվել։

Նախնական տեղեկությունների համաձայն` հրդեհը բռնկվել է շենքի վերելակի հորանում։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլու խոսքով՝ տուժածներ չկան։

Դեպքի վայրում քսան հրշեջ և փրկարարական ջոկատ է աշխատել։ Հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը՝ կանխելով դրա տարածումը դեպի գրասենյակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն