Նիկոլ Փաշինյանն այսօր Վրաստան կմեկնի | factor.am

factor.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կլինի Վրաստանում։ Վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ՝ հայ գործընկերոջը կընդունի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Երկու երկրների վարչապետների դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի կունենա Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ։ Բացի այդ, Կոբախիձեն և Փաշինյանը համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

Հաղորդվում է, որ ՀՀ վարչապետը Վրաստան կժամանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն