Պղնձի խարամ ապօրինի տեղափոխած բեռնատարը հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում տված Ալավերդի համայնքի աշխատակիցը հայտնել էր, որ չնայած դատարանի արգելքին՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկը փետրվարի 19-ից փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Ալավերդի քաղաքի Կոշաբերդի փողոցից ապօրինի տեղափոխել է մոտ 943,8 տոննա պղնձի խարամ՝ կոշտ թափոն, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է մոտ 14 միլիոն 157 հազար դրամի վնաս։

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը՝ կեսգիշերն անց, Արարատի մարզի Դաշտաքար գյուղի բնակչի վարած «Իվեկո» մակնիշի կցորդիչով բեռնատարը՝ պղնձի խարամով հանդերձ, հայտնաբերվել և տեղափոխվել է Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն