ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով գտնվելու է Վրաստանում, որտեղ կայանալու է Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: