Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է ՀՕՊ հնարավորություններով զինված ավիակիր | armenpress.am

armenpress.am Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը ամրապնդում է Կիպրոսում գտնվող իր ռազմական բազաների պաշտպանությունը՝ Միջերկրական ծով ուղարկելով հակաօդային պաշտպանության հնարավորություններ ունեցող ավիակիր, որի վրա կան նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող ուղղաթիռներ։

Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։

«Մեծ Բրիտանիան լիովին հանձնառու է Կիպրոսի և այնտեղ տեղակայված բրիտանական ուժերի անվտանգությունը երաշխավորելու համար», – ասել է Սթարմերը։

Մեծ Բրիտանիան Կիպրոս կղզում ունի ռազմական բազաներ, և դրանցից մեկը՝ Ակրոտիրին, երեկ երկու անգամ հարձակման է ենթարկվել «Շահեդ» հրթիռներով։ Ենթադրվում է, որ դրանք արձակվել են Իրանից աջակցություն ստացող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման կողմից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն