Փաշինյանը և Կոբախիձեն ստորագրել են ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը | 1lurer.am

1lurer.am Վրաստանում տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը:

Այն ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որին հաջորդել են վարչապետների հայտարարությունները:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով Վրաստանում է, որտեղ կայացել է Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն