Մերձավոր Արևելքում hակամարտությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ. Լուկաշենկո | tert.am

tert.am Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը կարող է վերածվել անկանխատեսելի իրադարձությունների, իր մտահոգություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ Ծոցի պետությունները կարող են ներքաշվել այս պատերազմի մեջ և դառնալ այդ վայրագության մասնակիցը: Վախենամ, որ հենց այդպես էլ կլինի»,- նախագահի խոսքերն է մեջբերում ԲելՏԱ գործակալությունը:

«Ուստի համաշխարհային հանրությունը, և առաջին հերթին խոշոր պետությունները, իսկ առավել ևս՝ Իսրայելն ու ԱՄՆ-ն, պետք է գիտակցեն, որ այս հակամարտությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների»,- զգուշացրել է Լուկաշենկոն։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն