Թուրքիան հայտնել է երկրի տարածքին մոտեցող իրանական բալիստիկ հրթիռ խոցելու մասին

Իրանից արձակված հրիթռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը․ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռի բեկոր է ընկել Հաթայի շրջանում։ Զոհեր կամ վիրավորներ չեն եղել։

«Մեր երկրի և մեր ազգի անվտանգությունն ապահովելու մեր վճռականությունն ու կարողությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Առանց վարանելու կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը մեր տարածքն ու օդային տարածքը պաշտպանելու համար: Հիշեցնում ենք, որ մենք իրավունք ենք վերապահում արձագանքել մեր երկրի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության։

Մենք զգուշացնում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում հակամարտության հետագա սրմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն