Կասեցվել է «Նարարտ» ընկերությանը պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Սևանի 2, 2) հայտնաբերվել են խախտումներ։

ՇՎՏՄ-ից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է՝ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Ընդգծվում է, որ արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն