ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանման հարցում օգնելու համար | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանին, ինչպես նաև Թուրքմենստանին և Ադրբեջանին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մարտի երեքի դրությամբ Հայաստանի տարածքով տարհանվել է Ռուսաստանի 31 քաղաքացի, Ադրբեջանի տարածքով՝ Ռուսաստանի 253 քաղաքացի, Թուրքմենստանով` Ռուսաստանի 8 քաղաքացի։ Ռուսաստանը երախտապարտ է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ Իրանից ռուսաստանցիների անխոչընդոտ տարհանումն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար»,-նշել է նա` հավելելով` ՌԴ քաղաքացիներին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն