Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլուն»՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Զրույցի ընթացքում Հաքան Ֆիդանն ընդգծել է, որ պետք է խուսափել հակամարտության տարածմանը հանգեցնող ցանկացած քայլից։
Հիշեցնենք՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված հրիթռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը․ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։