ՆԱՏՕ-ն դատապարտում է Իրանի կողմից Թուրքիայի թիրախավորումը: Այս մասին թուրքական «Անադոլու»-ին ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթը։
Հարթը ընդգծել է, որ Իրանի՝ տարածաշրջանում հարձակումների ֆոնին ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է բոլոր դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի կողքին։
Հիշեցնենք՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված հրիթռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը․ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
Իրանական հրթիռի խոցումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։