Հայաստանը և Գերմանիան քննարկում են «Միջին միջանցքի» շրջանակում համագործակցության թեման

Տեղի ունեցավ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդիպումը ԳԴՀ Տրանսպորտի նախարարության Միջազգային համագործակցության հարցերով նախարարական տնօրեն Մարինա Կյոստերի հետ։

Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։

Քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները, Հայաստանի հետաքրքրությունները տրանսպորտի, էներգետիկայի, նորարարության և կայուն զարգացման ոլորտներում: Դեսպանը ներկայացրեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նպատակները, որոնք կենտրոնացած են տարածաշրջանային կապերի, ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական ինտեգրման վրա: Ա

նդրադարձ կատարվեց նաև TRIPP նախագծին, որպես կարևոր քայլ դեպի կայուն և ինտեգրված տնտեսական միջավայրի ձևավորում։ Զրուցակիցներն անդրադարձան Միջին միջանցքի գործարկմանը և քննարկեցին այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն