Կատարը տարհանում Է ԱՄՆ դեսպանատան շրջակայքը | azatutyun.am

azatutyun.am Կատարի իշխանությունները մարտի 5-ին հայտարարել են, որ Պարսից ծոցի այս երկրում ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքը տարհանվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Իրանը շարունակում է անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակել՝ ի պատասխան երկրի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ օդային արշավի:

Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ որպես նախազգուշական միջոց մոտակա շենքերի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխել են անվտանգ վայրեր և նրանց տրամադրել համապատասխան կացարան:

Այլ մանրամասներ չեն տրամադրվել, և պարզ չէ՝ արդյոք իշխանությունները սպասում են անխուսափելի հարձակման։

Փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների սկսվելուց հետո, Կատարին պարբերաբար հարվածներ են հասցվել իրանական հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ավիահարվածները ուղղված էին միայն «ԱՄՆ շահերին Կատարում», չնայած տեղական իշխանությունները հայտնել են, որ արկերը հարվածել են նաև քաղաքացիական և բնակելի տարածքներին։

Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին «կտրականապես մերժել է» այս պնդումը և կոչ է արել անհապաղ դադարեցնել իրանական հարձակումները։ Կատարի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ իր երկիրը կդիմադրի ցանկացած ագրեսիայի և կպաշտպանի իր «ինքնապաշտպանության իրավունքը»։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն