Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը

Հայաստանում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից՝ ներկայացնելով մանրամասներ։

«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 25-ամյա մի երիտասարդ Երևան-Սևան ավտոճանապարհին կից տարբեր տեղերում իրացման նպատակով տեղադրում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։

Քրեական ոստիկանները համագործակցելով պարեկների հետ Սևան-Երևան ճանապարհին, մեկ կիլոգրամ մարիխուանա տեղադրելու պահին, ձերբակալել են 25-ամյա երիտասարդին և իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,– նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել տղամարդու վարած ավտոմեքենայում և բնակարանում։ Հայտնաբերվել է մարիխուանայով լցված 17 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 17 կիլոգրամ էր։

Երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն