Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում. ՌԴ ԱԳՆ | armenpress.am

 armenpress.am Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ իրականացնել Իրանի շուրջ ստեղծված հակամարտության կարգավորման գործում: Ադ մասին «Իզվեստիա» թերթին ասել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ տրամադրել։ Մենք համապատասխան փորձ ունենք», – ասել է Ուլյանովը։

Նրա խոսքով՝ Թեհրանը ներկա իրավիճակում պատրաստ կլինի օգտվել Ռուսաստանի միջնորդական ծառայություններից։

«Սակայն ամերիկացիները հասկացնում են, որ իրենց միջնորդներ պետք չեն։ Իբր, Վաշինգտոնը կարող է ինքնուրույն գլուխ հանել առկա խնդիրներից։ Իրականում ամերիկացիների մոտ դա շատ վատ է ստացվում», – ասել է Ուլյանովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն