Ապրիլի 1-ից կբարձրանան աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը | civilnet.am

civilnet.am  Հայաստանի կառավարությունը մարտի 5-ին որոշեց բարձրացնել կենսաթոշակները։

Արսեն Թորոսյանը նշեց, որ ապրիլի 1-ից ավելի քան 623 հազար անձի համար կենսաթոշակը բարձրանալու է 10 000 դրամ և ավելի, մնացած շուրջ 40 000 անձի համար կենսաթոշակը բարձրանալու է 8 500 դրամով։

«Նրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող անձինք են, որոնց կենսաթոշակը միջինում կազմում է 95 000 դրամ»,- ասաց նախարարը։

Ըստ նախագծի՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 46 000 դրամ՝ գործող 36 000 դրամի փոխարեն։ Աշխատանքային կենսաթոշակի հիմնական չափը բարձրացվում է մինչև 34 000 դրամ (ներկայումս 24 000 դրամ է)։

Այս փոփոխությունների արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կբարձրանա՝ 48 993 դրամից դառնալով 59 181 դրամ։ Զինվորական կենսաթոշակի դեպքում միջին չափը 96 321 դրամից կդառնա 104 852 դրամ։

Ծրագրի իրականացման համար 2026-ին պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ 78,7 միլիարդ դրամ։ Այս գումարի մի մասն ուղղվելու է կենսաթոշակների և նպաստների բուն բարձրացմանը, իսկ մոտ 23,8 միլիարդ դրամը՝ հետվճարների համակարգի ապահովմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն