armenpress.am Վենեսուելայի պետական Minerven ոսկու արդյունահանման ընկերությունը բազմամիլիոն գործարք է ստորագրել ԱՄՆ-ին ոսկի վաճառելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Աղբյուրներից մեկի խոսքով, գործարքի շրջանակում Minerven ընկերությունը պետք է 650-ից մինչև 1000 կիլոգրամ Dore ոսկե ձուլակտորներ տրամադրի հումքի վաճառքով զբաղվողվ կազմակերպությանը՝ Trafigura-ին։
Զրուցակիցները նշել են, որ Trafigura-ն ոսկի կմատակարարի ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարաններին՝ ամերիկյան կառավարության հետ առանձին համաձայնագրի շրջանակներում։
Հրատարակության աղբյուրները նաև հայտարարում են, որ ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Դուգ Բերգամը, որը մարտի 4-ին ժամանել էր Վենեսուելա՝ նավթի և օգտակար հանածոների արդյունահանման հնարավորությունները քննարկելու համար, օգնել է ոսկու մատակարարման պայմանագիր կնքել։