Ադրբեջանը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ․ ԱԳՆ-ն՝ իրանական ԱԹՍ-ների հարձակումների մասին

Արդբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է՝ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։

Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մեկ այլ անօդաչու թռչող սարք ընկել է Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի տարածքից իրականացված այս անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը և վիրավորվել երկու քաղաքացիական անձ:

Ադրբեջանական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ» ,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ից միաժամանակ հայտնում են, որ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Լուսանկարում՝ Նախիջևանի օդանավակայանը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն