Ադրբեջանի ՊՆ-ն պատրաստում է անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, և այդ հարձակումները անպատասխան չեն մնա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ-ն խստորեն դատապարտում է Իրանի ԶՈՒ կողմից երկրի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ որևէ ռազմական անհրաժեշտության բացակայության պայմաններում»։
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։ Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մեկ այլ անօդաչու թռչող սարք ընկել է Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել էր՝ ադրբեջանական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ։