armenpress.am Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտնել է, որ Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը մարտի 5-ի առավոտյան ժամանել է Օմանի Մասկատ քաղաքից՝ տեղափոխելով ավելի քան 250 մարդու։ Այս մասին հայտնում է AP Գործակալությունը։
Վադեֆուլը նշել է, որ մարտի 5-ին և 6-ին ևս երկու չվերթ կիրականացվի՝ նմանատիպ քանակով ուղևորներով։ Նրա խոսքով՝ կառավարությունը կազմակերպում է գերմանացիների տեղափոխումը Միացյալ Արաբական Էմիրություններից դեպի Մասկատ։
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ առաջնահերթություն է տրվում խոցելի խմբերին, ինչպիսիք են հիվանդները, երեխաները և հղի կանայք։
Այս շաբաթվա սկզբին տարածաշրջանից որոշ չվերթներ արդեն ժամանել էին Գերմանիա։ Վադեֆուլը նշել է, որ նման չվերթների թիվն օրեցօր աճում է։