civilnet.am Հայաստանի կառավարությունը վաղօրոք ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերն Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրադրությանն արձագանքելու համար, և պետական ինստիտուտները տևական ժամանակ է, ինչ աշխատում են այդ ուղղությամբ: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մարտի 5-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Անդրադառնալով տարածաշրջանային լարվածությանը՝ վարչապետը նշեց․
«Շատ ցավալի է մեզ համար այն ինչ տեղի է ունենում Իրանի Իսլամական հանրապետության շուրջ ևտարածաշրջանում, բայց մենք պիտի արձանագրենք, որ ցավոք այս իրավիճակը նոր չէ։ Նրանք, ովքեր ընդհանրապես միջազգային լրահոսին հետևում են, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը տեղեկացրեց է, որ դեռևս մեկ-մեկուկես տարի առաջ Անվտանգության խորհրդի համակարգում վարչապետի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը երբեմն ամենօրյա, երբեմն ամենամսյա ռեժիմով զբաղվում է այս խնդիրներով:
Խոսելով իր՝ «պեռաշկի ուտելու» շուրջ ծավալված հանրային քննարկումների մասին՝ նա պարզաբանել է, որ դա բնավ հումոր չէր, այլ վստահության նշան առ այն, որ անվտանգային միջոցառումները վաղուց իրականացված են։
Կառավարության ղեկավարը շեշտել է, որ որոշումները կայացվում են ոչ թե ճգնաժամի պահին՝ ափալ-թափալ, այլ ինստիտուցիոնալ հիմքերի վրա, քանի որ դեռ վեց ամիս առաջ էլ ակնհայտ էր, որ ռազմական իրադարձությունները կարող են կրկնվել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում