Իրանը հերքում է իր զինված ուժերի՝ Ադրբեջանում անօդաչու թռչող սարքի արձակման մասին տեղեկությունը։
Իրանի ԶՈՒ-ն նշել է, որ ըստ իրականացված հետաքննությունների, սադրանքը կազմակերպվել է Իսրայելի կողմից՝ Իրանին մեղադրելու համար։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադինն էլ հայտարարել է, որ Թեհրանը չի թիրախավորում հարևան երկրները, միջադեպը պետք է հետաքննվի։
Ադրբեջանական AnewZ-ի հետ զրույցում Ղարիբաբադին ասել է, որ թիրախ կդառնան միայն այն երկրները, որտեղ տեղակայված են իրենց հակառակորդների ռազմական բազաները։
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։ Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մեկ այլ անօդաչու թռչող սարք ընկել է Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել էր՝ ադրբեջանական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ։
Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին հայտարարել է, որ այդ հարձակումները անպատասխան չեն մնա