ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 200-ը 200-ի դիմաց ձևաչափով | factor.am

factor.am  Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է տեղի ունեցել՝ 200-ը 200-ի դիմաց։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, գրում է Meduza-ն։

Գերատեսչությունը պարզաբանում է, որ փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։

Ուկրաինական կողմը դեռևս չի հաստատել փոխանակումը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, երբ երկու կողմերից էլ վերադարձվել է 157 մարդ։ Ռուսաստան էր վերադարձել նաև Կուրսկի մարզի երեք բնակիչ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն