Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Առնակ Ավետիսյանն ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից եւ նշանակվել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
Հիշեցնենք՝ Առնակ Ավետիսյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2022 թվականի հունվարին։