Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։
Արաղչին հերքել է Իրանի՝ Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ արձակելու մասին տեղեկությունը։ Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը այս կապակցությամբ անհրաժեշտ հետաքննություն են իրականացնում։
Արաղչին անդրադարձել է նման հարձակումներում Իսրայելի ռեժիմի դերին՝ հասարակական կարծիքը շեղելու և Իրանի հարևանների հետ հարաբերությունները խաթարելու նպատակով։ Արաղչին ասել է, որ վերջին օրերին նման այլ օրինակներ են նկատվել։
Հիշեցնենք, որ Արդբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։