Թուրքիան դատապարտել է Նախիջևանին հասցված հարվածը | azatutyun.am

azatutyun.am  «Անկարան դատապարտում է Ադրբեջանի Նախիջևանի տարածաշրջանին հասցված հարվածը», – հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ կոչ անելով՝ «դադարեցնել երրորդ երկրներին հասցվող հարվածները»։

«Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում դադարեցնել տարածաշրջանում գտնվող երրորդ երկրները թիրախավորող հարվածները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի տարածմանը», – հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցից մի քանի ժամ անց։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Իրանի տարածքից ԱԹՍ-ներով Նախիջևանի տարածքի վրա հարձակումներ իրականացնելուց հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն